Դրամական հոսք
Դրամական հոսք, քեշ-ֆլո, քեշ-ֆլոու (անգլ.՝ cash flow) կամ կանխիկ փողի հոսք, դրամական միջոցների շարժ, ժամանակակից ֆինանսատնտեսական վերլուծության, ֆինանսական պլանավորման և ֆինանսական կառավարման մեջ կարևոր հասկացություններից մեկը[1][2][3]։
Հասկացության բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության փոփոխության, ֆինանսական շարժունության վիճակը գնահատելու համար օգտագործվում է ընկերություն դրամական միջոցների շարժը, հաշվի առնելով բոլոր դրամական միջոցների մուտքը և այլ վճարումները։ Օգտագործվում է ընկերության բյուջեի պլանավորման գործունեության, բիզնես-պլանի կազմման, ինչպես նաև դրամական հոսքերի շարժը մշակելու համար[2]։
Քեշ-ֆլոու հասկացության մեջ ներառվում է նաև դրամական միջոցների շարժի հաշվետվությունը (անգլ.՝ Cash Flow Statement), որտեղ արտացոլվում են անցյալում եղած դրամական միջոցների բոլոր մուտքերը և ծախսերը[4]։
Դրամական հոսքերի թվային նշանակությունը բնութագրվում է փողերի ներհոսքի մեծությունով, եթե այն մեծ է զրոյից, կամ փողերի արտահոսքով, եթե այն փոքր է զրոյից։ Դրական դրամական հոսքը ձևավորում է դրական միջոցները, որոնք տնտեսական սուբյեկտ են ներգործել համապատասխան շրջանի ընթացքում, օրինակ ապրանքների վաճառքի, աշխատանքի կատարման, ծառայությունների մատուցման հաշվին։ Բացասական դրամական հոսքը ձևավորում է դրական միջոցները, որոնք ծախսվել են տնտեսական սուբյեկտի կողմից համապատասխան շրջանում, օրինակ ներդրումները, կրեդիտի վերադարձը, հումքի, էներգիայի, նյութերի և այլնի վրա ծախսվող գումարները։
Ներդրումային վերլուծության մեջ գործածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներդրումային վերլուծության մեջ քեշ-ֆլոու հասկացությունը օգտագործվում է ներդրումների տնտեսական ազդեցության հաշվարկները կատարելու համար։ Ներդրումային վերլուծության խնդիրները լուծելու համար դրամական հոսքը իրենից ներկայացնում է թվային շարք, կազմված ըստ ժամանակի տրոհված հաջորդականությունից, հաշվարկված որպես դրամական ներհոսքների և ծախսերի տարբերություն տվյալ ժամանակահատվածի համար։
Համընդհանուր ընդունված ծախսերի հոսքը՝, որը իրենից ներկայացնում է հետևյալ թվային շարքը՝ ։ Շարքի յուրաքանչյուր տարր կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական արժեք։ Այսինքն, դրամական հոսքի ընդհանուր գումարը կարող է բերվել իր իսկական արժեքին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Т. А. Фролова. «Управление потоками денежных средств» (ռուսերեն). Финансы и кредит: конспект лекций. Таганрог: ТТИ ЮФУ, 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Основные финансовые показатели бизнес-плана» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Cash Flow» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Отчет о движении денежных средств» (ռուսերեն). Корпоративный менеджмент. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.